ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Չինաստանին Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների»,- X-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Արտաքին գերատեսչությունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Չինաստանում հունվարի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել էր 126-ի, 188-ը վիրավորվել էր։