Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձելու մասին հայցադիմումը, հայտնել է ԳԴ-ն։
Ըստ հայտարարության՝ դատախազությունը պահանջել է բռնագանձել 2 անշարժ գույք Տավուշի մարզում, 1 գույքի շուկայական արժեք, 1 չմարված ավանդի գումար, 1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը, 26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 42 միլիոն 279 հազար դրամ։
Ըստ հաղորդագրության՝ գույքը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: