ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 396,47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,29 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409,08 դրամ (նվազել է 4,54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493,41 դրամ (նվազել է 4,68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,79 դրամ (նվազել է 0,08 դրամով):