Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Բաքվին։
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը, Էրդողանը նաև ասել է, որ Անկարան «լիովին աջակցում է տևական խաղաղության հաստատմանը» Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Ըստ Ալիևի մամուլի ծառայության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև 2025 թվականին երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել էր «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն», ինչպես նաև հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» «պետք է բացվի և կբացվի»։