«Կալաշնիկով»-ն առաջին անգամ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուների համար ներկայացրել է ППК-20 ատրճանակ-գնդացիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է “РИА новости” – ն, լրագրողներին հայտարարել է հատուկ նախագծերի գծով կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Ֆեսենկոն:
«ППК-20 – ն ունի ձախ և աջ ուսերից կրակելու տելեսկոպիկ ետնամաս, կալիմատորային նշան, ինֆրակարմիր ճառագայթ», – ասել է Ֆեսենկոն շնորհանդեսի ընթացքում:
Նրա խոսքով՝ ППК-20-ը արտահանման ներուժ ունի և հետաքրքիր կլինի հատուկ նշանակության ստորաբաժանումների համար։
Ինչպես հայտնել են «Կալաշնիկովում», ППК-20-ն անցել է պետական փորձարկումներ, ՌԴ ԶՈՒ-ի զինուժն այն ընդունելու վերաբերյալ ՊՆ վերջնական որոշմանն է սպասում: