ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությունը, թե հակառակորդը Սև լճի ուղղությամբ փորձել է առաջանալ։ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ադրբեջանական Զինված ուժերը Սև լճի հատվածում խախտել են Հայաստանի սահմանը։
Հիշեցնենք նաև, որ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով տելեգրամյան ալիքների, լուրեր են տարածում այն մասին, որ հակառակորդը Սև լճի ուղղությամբ փորձել է առաջանալ։