Զինծառայողների իրավագիտակցության մակարդակը, սոցիալ-իրավական խնդիրներն ու բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով պատասխանատուները, իրավաբանները, գնդերեցները, տարածքային ռազմական ոստիկանության ներկայացուցիչները քննարկել են վերոնշյալ խնդիրների բարելավմանն ուղղված մի շարք այլ հարցեր։