ՀՀ ՊՆ-ն հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:
«Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: