Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։