Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել։ Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում երբ ղեկավարի փոփոխություն է տեղի ունենում, տեղի են ունենում նաև որոշակի կադրային փոփոխություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչությունում կադրային ջարդ է սկսել։
«Եթե լրատվությանը հետևենք, տպավորություն է, թե լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց որևէ խնդիր չկա։ Ջարդ անվանել չի կարելի, երբ մի քանի փոփոխություն է լինում»,- ասել է փոխնախարարը։