Կկարողանանք բնակարաններով ապահովել այն սպաներին, ովքեր պետության հետ 20-ամյա պայմանագիր են կնքել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու նախագիծը։
«Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայող և 805 զինվորական կենսաթոշակառուներ։ Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուների մասին է։ 2019-2021-ը շուրջ 1000 զինծառայողի կարիք ենք հոգացել»,- նշել է Պապիկյանը՝ շեշտելով, որ 2019-ից առ այսօր կառավարությունը բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական միջոցներ է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի։
Նա նշեց, որ հիպոթեքային վարկավորման ծրագրով սպայական և ավագ ենթասպայական անձնակազմի 472 զինծառայող բնակարաններ է ձեռք բերել։
Մանրամասները՝ տեսանյութում։