• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Օգոստոս 2022 11:37
  • 405.96
  • 412.94
  • 6.7
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պաշտպանության ոլորտում Նոյեմբերի 9-ից հետո քիչ բան է փոխվել. Ներսիսյան

Զինված ուժեր, Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
04 Օգոստոս 2022 22:03
ShareShareShare
Наш Telegram

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե որքանով է Հայաստանին հաջողվել հաղթահարել 2020 թվականի պատերազմի հետևանքները, իշխանությունների կողմից ծրագրվող ռազմական բարեփոխումները, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման Երևանի ծրագրերը, հայկական արբանյակի արձակումը, ինչպես նաև Հնդկաստանից զենքի հնարավոր գնումները:

ՀՀ ԶՈՒ կողմից 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման մասին

Ներսիսյանի խոսքով՝ եթե խոսենք պատերազմի հետևանքների հաղթահարման ռազմական բաղադրիչի մասին, ապա բավական քիչ բան է փոխվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Նա նշել է, որ պատերազմից հետո հերթական զորակոչերն են եղել, և բանակի թվաքանակը, ընդհանուր առմամբ, վերականգնվել է: Բայց եթե խոսքը կրտսեր և միջին սպայական օղակների մասին է, ապա այստեղ բավականին լուրջ խնդիրներ կան, և նման հարցերը դժվար է արագ հաղթահարել, ասել է վերլուծաբանը: «Պետք է նոր թվով մարդկանց սովորեցնել, այն դեպքում, երբ երկրում բավական երկար տարիներ սպայական ծառայությունը հեղինակավոր չի եղել, այդ պատճառով էլ ռազմական ԲՈՒՀ-երի դիմումները բավական սահմանափակ են», – նշել է նա:

Ռազմական տեխնիկայի մատակարարումների մասով, ըստ փորձագետի պատերազմից հետո Ռուսաստանից ոչ մեծ քանակությամբ սպառազինություններ են մատակարարվել, սակայն դրանք անհամեմատելի են նրա հետ, թե որքան սպառազինություն է կորսվել: «Ունենալով Ուկրաինայում պատերազմի ներկայիս իրավիճակը, կարծում եմ, որ ռուսական շուկան առաջիկա երկու տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ, գրեթե փակ  կլինի Հայաստանի համար, կամ էլ միայն առանձին ուղղություններով կաշխատի», – ասել է Ներսիսյանը:

Ռազմական բարեփոխումների ծրագրերի մասին

«Բարեփոխումների ուղղությամբ  էլ ամեն ինչ բավականին դանդաղ է ընթանում», – նշեց վերլուծաբանը։ Նա հիշեցրել է, որ քաղաքական հայտարարություններ են արվել դեպի պրոֆեսիոնալ բանակ շարժվելու մտադրության, սահմանապահ զորքերի վերաբերյալ պլանների մասին, որոնք պետք է տեղ-տեղ փոխարինեին սովորական զորքերին:

«Բայց սկզբունքորեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ինչպես հասկանում եմ, դեռ չի արվել։ Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումներին՝ բանակային կորպուսներից և գնդերից անցում, որը բավականին հնացած է ժամանակակից պատերազմի շրջանակներում, դեպի բրիգադներ, գումարտակային մարտավարական խմբեր, ապա այդ ուղղությամբ, ցավոք, դեռ ոչինչ չի լսվում», – ասել է Ներսիսյանը։

Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ հայկական կողմին և ԶՈՒ զարգացման ի՞նչ ռազմավարական խնդիրներ կան

«Սպառազինությունն իհարկե կարևոր է, բայց պետք է զբաղվել  կառուցվածքային բարեփոխումներով, պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները, նոր մարտահրավերները և ընդհանրապես հասկանալ, թե ինչի համար են  սկզբունքորեն Հայաստանին պետք զինված ուժեր: Քանի որ պատերազմի արդյունքները մեծապես փոխել են իրադրությունը, ապա պետք է հասկանալ և ձևակերպել խնդիրները և նպատակները, և այս գործում բարեփոխում իրականացնել և կազմել սպառազինությունների գնումների պետական ծրագիր», – ասել է փորձագետը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կան տեխնիկայի տեսակներ, որոնք անհրաժեշտ է ձեռք բերել շտապ, իսկ հետո արդեն մտածել զինված ուժերի հետագա զարգացման մասին: «Պետք է գոնե կիսով չափ վերականգնել հրթիռային և հրետանային կորուստները, պետք են կապի միջոցներ, հետախուզության միջոցներ, ինչի հետ մենք լուրջ խնդիրներ ունեինք։ Քանի որ հիմա շատ բաներ ուղղակի աղետալի կերպով չեն բավականացնում», – նշել է նա։

Հնդկաստանից զենքի հնարավոր գնման մասին

Ներսիսյանը նշել է, որ պատերազմից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պայմանագիր է կնքվել հակաօդային պաշտպանության ռադարների ձեռքբերման մասին: Ըստ փորձագետի՝  թեև այդ պայմանագիրը ստորագրվել է մինչև պատերազմը, սակայն համակարգերը չեն կարողացել Հայաստան հասցնել մինչև պատերազմը և դրանք բերվել են միայն ռազմական գործողությունների ավարտից հետո: Նա նշել է, որ այդ պատճառով հայկական կողմը չունի այդ համալիրների մարտական կիրառման փորձ։

Փորձագետը նշել է, որ այժմ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում և բանակցություններ է վարում Հնդկաստանից սպառազինություն գնելու վերաբերյալ: «Չեմ կարող ասել, որ սա աշխարհում ամենաօպտիմալ սպառազինությունն է։ Այն բավականին չստուգված է և նոր։ Մի կողմից դա ռիսկ է, մյուս կողմից՝ սակարկության հնարավորություն, քանի որ Հնդկաստանին նույնպես շահավետ է որոշ համակարգերի առաջին գնորդը՝ նպատակ ունենալով հետագայում առաջ մղել իր արտադրանքը»,-նկատել է նա։

Փորձագետի խոսքով՝ այսօր զենք գնելը բավականին բարդ է դարձել՝ Արևելյան Եվրոպայից, որտեղից Հայաստանն ավելի վաղ ռումբեր, տարբեր զինամթերք էր գնում, աշխատում է ուկրաինական հակամարտության վրա։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռուսաստանի մասով։ Արևմուտքի, հատկապես այն երկրների հետ, որոնք ռազմական լուրջ համակարգեր են արտադրում, Հայաստանը չունի հարաբերությունների այն մակարդակը, որ կարողանա այնտեղից ծանր սպառազինություն գնել։

«Համապատասխանաբար մեծ երկրներից, որոնք կարող են արտադրել այն, ինչ մեզ հարկավոր է, մնում է Չինաստանը և Հնդկաստանը։ Երկուսն էլ այդ երկրի զարգացնում են ռազմարդյունաբերությունը։ Չինաստանն, իհարկե, ավելի առաջադեմ դիրքերում է, քան Հնդկաստանը, բայց այդ երկրների հետ կարելի և պետք է աշխատել, պարզապես այլ ընտրություն չկա»,  – ասել է նա։

Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը

Փորձագետը նշել է, որ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունը հայտնվել է դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, դրա մասին խոսակցությունները եղել են դեռևս 2014 թվականին, երբ  հայտնվել են «Կռունկ» անօդաչու սարքի առաջին մոդելները: «Բայց խնդիրն այն է, որ այդ հարցում արդյունավետություն չի եղել։ 2014 թվականից Հայաստանում գերակայություն կա այդ ուղղություններով։ Այսօր կան երկու հայկական ընկերություններ, որոնք լավ արտադրանք են թողարկում։ Մեկը լավ տակտիկական հետախուզական դրոններ է արտադրում, որոնք նաև ոչ այնքան մեծ չափերով են, մեր կոնֆլիկտում դա լավ չէ։ Այդ դրոններն ավելի լավ պատկեր են տալիս, քան ռուսական «Орлан-10»- երը, որից  Հայաստանը նույնպես գնել է», – ասաց նա։

Ներսիսյանն ընդգծել է պետության ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործընթացում, որպեսզի այն ոչ միայն ֆինանսավորի համակարգերի մշակումը, այլև հետագայում նախատիպեր գնի: Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ավելի ակտիվ լինի ոչ թե Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այլ Պաշտպանության նախարարությունը, որը պետք է նախատիպեր գնի, զորային փորձարկումներ իրականացնի, հետո վերադառնա արտադրողներին և ասի, որ պետք է շտկել, պահանջների շարք մշակի։

«Ահա այս ամենը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի լավ նախատիպի մակարդակից առաջ շարժվել մինչև սպառազինության մակարդակ, քանի որ ընկերությունն ինքը երբեք չի կարողանա ապրանքը հասցնել սերիական սպառազինության մակարդակին: Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Բայց կարծում եմ, որ ավելի քիչ դրոնների մի քանի դասեր մենք կարող ենք արտադրել, եթե աշխատանքի արդյունավետությունը բարձրանա», – ասել է նա։

Ինչ վերաբերում է MALE դասի անօդաչու թռչող սարքերին (թռիչքի երկար տևողության և միջին բարձրության ԱԹՍ-եր), ինչպիսիք են թուրքական Բայրաքթարը, ամերիկյան Predator-ը, ռուսական «Орион»-ը, որոնք կարող են լինել հրթիռների կամ ռումբերի կրողներ և 24 ժամից ավելի գտնվել օդում, ապա, փորձագետի կարծիքով, Հայաստանում շատ դժվար կլինի մշակել դրանք: «Նույնիսկ եթե դա հնարավոր է, ապա մշակումը երկար տարիներ կտևի, բայց սպասել չի կարելի, պետք է նախ փակել առաջացած ճեղքվածքը, իսկ հետո արդեն իրականացնել ցանկացած արդյունաբերական ծրագիր», – ընդգծել է վերլուծաբանը:

Արբանյակի արձակումը և դրա դերը Հայաստանի պաշտպանության տեսանկյունից

Մեկնաբանելով արբանյակի հնարավոր պաշտպանական նշանակությունը, որի գործարկման մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին մայիսին, Ներսիսյանը նշել է, որ մեկ արբանյակը քիչ  է: Փորձագետի խոսքով՝ արբանյակը գտնվում է ցածր ուղեծրում, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում կարող է մի քանի ժամով գտնվել այն գոտիների վրա, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին։ «Այնուամենայնիվ, արբանյակին հասանելիություն ունենալը վատ չէ. մեր ունեցած արբանյակի միջոցով կարելի է ավիաբազաների  մոնիթորինգ իրականացնել Ադրբեջանում։ Իհարկե, դրա հնարավարությունները բավարար չեն զորքերի տեղաշարժի մոնիթորինգ անցկացնելու համար, նման արբանյակներն ավելի թանկ են», – ասել է վերլուծաբանը։

Ներսիսյանը նշեց, որ շատ կոմերցիոն մատչելի լուսանկարներ կարելի է անել։ «Այսօր, տանը նստած, կարելի է ամերիկյան, ֆրանսիական կամ չինական ընկերություններից Երկրի մակերևույթի ցանկացած կետի նկարներ պատվիրել, եթե նման անհրաժեշտություն կա, և դա պետական չափանիշներով փոքր գումար արժե», – ընդգծել է նա:

Փորձագետի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ համեմատաբար անկախ արբանյակային հետախուզություն, ապա պետք է ձգտել ունենալ 4-5 տարբեր տիպի ապարատներ, որոնք կարող են վարել, այդ թվում՝ ռադիո-տեխնիկական հետախուզություն։ «Պարզապես մեր արբանյակը բավականին էժան է, կարելի է փորձել գործարկել երկրորդ ավելի լուրջ սարքը», – նշել է Ներսիսյանը՝ ընդգծելով արբանյակային հետախուզության հասանելիության կարևորությունը: «Սա լավ գործիք է, երբ այն քոնն է, և այն հասանելի է 24 ժամ, և վստահություն կա, որ ստացված տվյալներն այլևս ոչ մեկի մոտ չեն հայտնվի», – եզրափակեց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ԶՈՒ անցում է կատարում դեպի պրոֆեսիոնալ բանակին, «որը մեկ օրվա անելիք չէ»։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, ամեն ինչ պետք է լինի օրգանական։ Նախատեսվում է  ժամկետային զինծառայությունից անցում պայմանագրային ծառայության։ Գործող պայմանագրայինների համար ստեղծվելու է ատեստավորման հնարավորություն։

Նախարարը նաև հայտարարել էր, որ սահմանների կահավորման հսկայածավալ աշխատանքներ են տարվում։ «Մինչև տարեվերջ մենք այս առումով խնդիրներ չենք ունենա»,-նշել էր Պապիկյանը։

Tags: 44-օրյա պատերազմԱդրբեջանԱԹՍԱրցախԼեոնիդ ՆերսիսյանՀՀ ՊՆռազմական գնումներՌազմարդյունաբերական համալիր

Առնչվող Նորություններ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

18 Օգոստոս 2022 10:57

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում...

Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

17 Օգոստոս 2022 21:36

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել МиГ-29 ինքնաթիռներով՝ Հայաստանի բարձրլեռնային պայմաններում: Անձնակազմերը կատարում էին բարդ...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

17 Օգոստոս 2022 19:14

Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցի...

Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

17 Օգոստոս 2022 13:49

Ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական...

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են

16 Օգոստոս 2022 19:10

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում շարունակվում են անտառային հրդեհների մարման միջոցառումները։ Ինչպես հայտնել է Trend-ը հղում անելով այդ երկրի արտակարգ...

Պապիկյանն ու Շոյգուն տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Պապիկյանն ու Շոյգուն տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

16 Օգոստոս 2022 18:19

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են․ ՀՀ նախագահ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են․ ՀՀ նախագահ

18 Օգոստոս 2022 11:35
Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար

Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար

18 Օգոստոս 2022 11:26
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Կառավարության հերթական նիստ (ուղիղ)

18 Օգոստոս 2022 11:00
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

18 Օգոստոս 2022 10:57
«Սուրմալու»-ում անհետ կորածների մեջ Իրանի 4 և ՌԴ 1 քաղաքացի է որոնվում. ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները վերսկսվել են

18 Օգոստոս 2022 10:34
Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Թուրքիայում

Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Թուրքիայում

18 Օգոստոս 2022 10:17
Եղանակը Հայաստանում և Արցախում․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև 40 աստիճան

Ջերմաստիճանը Հայաստանում կհասնի 41 աստիճանի

18 Օգոստոս 2022 09:10
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

17 Օգոստոս 2022 22:06
ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները

ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները

17 Օգոստոս 2022 21:53
Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

17 Օգոստոս 2022 21:36
Ֆրանսիան ցավում է  «Սուրմալու» – ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիան ցավում է «Սուրմալու» – ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

17 Օգոստոս 2022 20:46
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում 6-րդ մեդալն է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում 6-րդ մեդալն է նվաճել

17 Օգոստոս 2022 20:16
Թուրքական ռազմաբազան Իրաքում անօդաչուների հարձակմանն է ենթարկվել

Սիրիայում հայտնել են սահմանին թուրքական զորքերի կենտրոնացման մասին, քրդերը հերքել են Անկարայի նման գործողությունները

17 Օգոստոս 2022 20:09
Կարո Փայլանը դիմել է դատախազություն՝ իր դեմ ծրագրված սպանության մասին

Կարո Փայլանը դիմել է դատախազություն՝ իր դեմ ծրագրված սպանության մասին

17 Օգոստոս 2022 20:00
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

17 Օգոստոս 2022 19:36

Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել. «Սուրմալու»-ի տնօրինություն

17 Օգոստոս 2022 19:28
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

17 Օգոստոս 2022 19:14
«Սուրմալու»-ում անհետ կորածների մեջ Իրանի 4 և ՌԴ 1 քաղաքացի է որոնվում. ԱԻՆ

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է. ԱԻՆ խոսնակ

17 Օգոստոս 2022 18:26
Աշխատանքի բարդությունը նրանում էր, որ փլուզումը զուգակցվել է հրդեհի բռնկմամբ. ԱԻՆ աշխատակից

Աշխատանքի բարդությունը նրանում էր, որ փլուզումը զուգակցվել է հրդեհի բռնկմամբ. ԱԻՆ աշխատակից

17 Օգոստոս 2022 18:18

Շառլ Միշելը ցավակցել է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

17 Օգոստոս 2022 17:37
Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի դրսի հատվածում. փոխնախարար

Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի դրսի հատվածում. փոխնախարար

17 Օգոստոս 2022 17:16

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում «ցինիկ նյութերի» հարցով ՌԴ դեսպանության բողոքի նոտան

17 Օգոստոս 2022 17:00
«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ  չի հարցաքննվել. ՔԿ

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու»-ից գնված հրավառ նյութերը ներկայացնել ոստիկանություն

17 Օգոստոս 2022 16:25
Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

17 Օգոստոս 2022 15:55
Գյումրիի Երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի Երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

17 Օգոստոս 2022 15:45
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ

47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ

17 Օգոստոս 2022 15:43
Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո (ուղիղ)

Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո (ուղիղ)

17 Օգոստոս 2022 15:41
Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տոնել FTX Crypto Cup մրցաշարում

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տոնել FTX Crypto Cup մրցաշարում

17 Օգոստոս 2022 15:21
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

17 Օգոստոս 2022 14:52
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

17 Օգոստոս 2022 14:38
«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ  չի հարցաքննվել. ՔԿ

«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ չի հարցաքննվել. ՔԿ

17 Օգոստոս 2022 14:19
Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

17 Օգոստոս 2022 13:49
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

17 Օգոստոս 2022 13:38
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

17 Օգոստոս 2022 13:04
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր․ Տիգրան Ավինյան

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր․ Տիգրան Ավինյան

17 Օգոստոս 2022 12:39
Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

17 Օգոստոս 2022 12:17
Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամը շարունակում է ամրապնդվել

Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամը շարունակում է ամրապնդվել

17 Օգոստոս 2022 11:50
Մետրոպոլիտենից բոլորին տարհանել են. պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

17 Օգոստոս 2022 11:37
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են․ ՀՀ նախագահ
Հայաստան

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են․ ՀՀ նախագահ

18 Օգոստոս 2022 11:35

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձ է հղել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց բազմաթիվ կյանքեր։...

Կարդալ
Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար
Հասարակություն

Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար

18 Օգոստոս 2022 11:26

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսկել են, որոնք կատարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում և այնտեղ, ըստ տեղեկությունների, կա քաղաքացի, և մենք ամբողջ ուժով...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ