Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի միացյալ թիմը Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» (ARMI-2022) մրցույթի միջազգային փուլին մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստան՝ մրցույթի անցկացման վայր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ռուս մասնակիցների դիմավորման արարողությունը։ Մրցույթը կանցկացվի օգոստոսի 15-25-ը՝ ՀՀ զինված ուժերի զորամասերի և մարզական համալիրների տարածքում։
2022թ. բանակային խաղերին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի բանակային թիմերը։