Սանկտ Պետերբուրգում ավարտված կադետների III համաշխարհային խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է թիմային երրորդ տեղը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի հավաքականը նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի զինված ուժերի թիմը, երկրորդը՝ Բելառուսի հավաքականը։
Կադետների III համաշխարհային խաղերին մասնակցել է 576 մարզիկ աշխարհի 20 երկրից։ Ծրագիրը ներառում էր յոթ մարզաձևերից մրցումներ՝ միջազգային ռազմական հնգամարտ, աթլետիկա, սպորտային կողմնորոշում, հրաձգություն, վոլեյբոլ, լող և ամառային բիաթլոն: