Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել МиГ-29 ինքնաթիռներով՝ Հայաստանի բարձրլեռնային պայմաններում:
Անձնակազմերը կատարում էին բարդ և բարձր օդաչուության տարրեր՝ մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, գագաթային սլայդներ՝ թեքության մեծ անկյուններով, նեստերովի հանգույց։ Զինծառայողները խնդիրները կատարել են ցերեկային և գիշերային ժամերին:
Ուսումնավարժական թռիչքներին ներգրավվել են ՀՌՕ-ի ավելի քան 140 զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հտուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 ժամանակակից բազմանպատակային կործանիչներ: