Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Գտնված զինվորի հորեղբայրը երեկ ՊՆ գնացած` անհայտ կորած զինծառայողների հարազատների շարքում էր։
Հայկ Անթանյանը լրատվամիջոցներին պատմել էր, որ իր եղբորորդին՝ 20-ամյա զինծառայող Սամվել Աթանյանը, 2 ամսվա զինվոր է եղել ադրբեջանական հարձակման ժամանակ։
«Նրան սեպտեմբերի 12-ին տարել են Ներքին Հանդ` ինժեներական աշխատանքների։ Դրանից հետո որևէ լուր չկած, վերջին անգամ տեսել են շինաշխատանքներ կատարելիս», – ասել էր Հայկ Անթանյանը։