Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողներից 10-ն այսօր հարցաքննվել են: Այս մասին Armenia Today-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Նա նշեց, որ մյուս 7-ն այս պահին հիվանդանոցում են ստացիոնար բուժման մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ վերադարձածների թվում են այն անձինք, որոնց սեպտեմբերի 23-ին այցելել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։