Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցի հոկտեմբերի 12-ին Բաքվում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը և Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի Հանրապետության ռազմական կցորդը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: