2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հնդկաստանն առաջարկել է արտակարգ ռեժիմով Հայաստան ուղարկել հրաձգային զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ՝ վճարումը հետաձգելու պայմանով, հայտնում է Indian Defence Research Wing-ը:
Նշվում է, որ հայ զինվորականները համաձայնել են դրան: Նրանք կարող էին օդային փոխադրումներ կազմակերպել, որոնք Հնդկաստանից զենք կհասցնեին Երևան։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանի երկու ծանր տրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռներ, որոնք շահագործվում էին Հայաստանի ռազմաօդային ուժերի կողմից, «ինչ-ինչ պատճառներով գործի չեն դրվել Հնդկաստանից այդ գործողությունը կատարելու համար»։
«Հայաստանը պատերազմից առաջ ստացել է չորս Su-30SM, սակայն դրանք նույնպես զգալի չափով անգործունակ են եղել, քանի որ դրանց վրա հրթիռներ եւ այլ սպառազինություններ չեն եղել, որոնք պետք է իրացվեին առանձին գործարքով», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ու Հայաստանը հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր են ստորագրել: հաղորդվում էր, որ պատվերն իր մեջ ներառում է պատմության մեջ առաջին անգամ հնդկական արտադրության Pinaka MLRS-ի արտահանումը: