Կանանց զինծառայության մեջ ներգրավման պատճառներից մեկը նրանց կողմից դրսևորած ակտիվությունն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Իրենք մեծ գոհունակությամբ են մոտեցել մարտական հրաձգությանը և դրական արդյունքներ են ցուցաբերել։ Առհասարակ խնդիր է դրված ԶՈՒ-երում կանանց ներգրավման հարցով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ այժմ օրենքի նախագծի մակարդակում է քննարկվում այդ հարցը։
«Միայն կարող եմ ասել, որ այն կամավորության հիմունքներով է իրականացվում։ Որոշակի իրավական գործընթաց անցնելուց հետո կշտկվեն պարտադիր և կամավոր հիմունքներով զինծառայության անցկացումը»,-նշեց նա։