Ադրբեջանական կողմը գնդակոծել է Վերին Շորժայի հայկական դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հայտնում են ՊՆ-ից։