Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սուտ է անվանել ՀՀ ՊՆ -ի հաղորդագրությունը հայ զինվորականի գերեվարման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այնտեղ հայտնել են, որ Սյունիքի մարզում կորած ՀՀ ԶՈՒ զինծառայողը ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից գերի չի վերցվել։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ զինծառայող Մ.Գ.-ն ավտոմեքենայով վատ տեսանելիության պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12 ։ 20-ի սահմաններում, երբ նա մթերք է տեղափոխելիս եղել մարտական դիրք։ Գերատեսչությունը հստակեցրել է, որ փորձում է հաստատել, որ զինվորականը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։