Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, մայոր Հովիկ Սիմոնյանի (Սարմատյան) հուշարձանը։
Շիրակի մարզպետարանի հաղորդմամբ՝ հուշարձանի բացումը տեղի է ունեցել Անիի Գյումրի թաղամասի Ֆրանսիայի հրապարակում։ Դրա հեղինակը քանդակագործ Արծրուն Միսակյանն է։ Հուշարձանի բացումը կատարել են Հովիկ Սիմոնյանի որդին՝ Ռազմիկը և նրա եղբայրը՝ Վահեն։