Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ձերբակալված հայ զինծառայողը Գագիկ Ոսկանյանն է՝ 1983 թվականին ծնված, տեղեկացնում են ադրբեջանակա ԶԼՄ-ները։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ձերբակալության ժամանակ նրա մոտ զենք է եղել և որ նախնական ցուցմունքում Ոսկանյանն ընդունել է իր մասնակցությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
Նշվում է նաև, որ զինծառայողը թեթև վնասված ունի, նրան ցուցաբերվել է օգնություն։
Նախորդիվ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Ադրբեջանի ՊՆ-ն, ավելի ուշ, տեղեկացրել էր «դիվերսիոն փորձի ժամանակ» հայ զինվորականի ձերբակալման մասին։