Բաքուն այսօր կվերադարձնի 32 հայ ռազմագերիների՝ երկու ադրբեջանցի բանտարկյալների փոխարեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի եւ Ղազախի հատվածում։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները