Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել «Աքաշ» միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրը (SAM), հայտնում է The EurAsian Times-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ համալիրի արտադրող Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունն արդեն ստացել է հակաօդային պաշտպանության համակարգի արտահանման պատվերներ, իսկ ամենահավանական գնորդը Հայաստանն է։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերն «Աքաշ» համալիրի առաջին խմբաքանակը պատվիրել էին 2008 թվականին։ 2010 թվականին ՀՕՊ համակարգերի մատակարարման առաջին պատվերները տրվել էին Հնդկաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից։
2023 թվականի հունվարին արդեն հաղորդվել էր հայկական կողմից հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերի հնարավոր գնման մասին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են Հայաստանի կողմից MRSAM և «Աքաշ» համալիրների ձեռքբերման հարցը։