Բանակն այն կառույցն է, որն ի վիճակի է վերականգնել իր երբեմնի համբավը, Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոչ թե բանակն է պարտություն կրել, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունն է պարտություն կրել»,- հայտարարել է նախկին նախարարը։
Օհանյանի խոսքով՝ մեր բանակն անցած տարիներին մրցունակ է եղել, ինչն արտահայտվել է ամեն օր։
«Պետք է արձանագրենք, որ նախկինում բանակը հաղթական էր, մեր տարածաշրջանում մրցունակ էր, իսկ այսօրվա իշխանությունները չօգտագործեցին պետության ամբողջ ներուժը։ Հակառակը՝ պառակտեցին մեր ազգը, ինչի պատճառով էլ պարտվեցինք»,- ընդգծել է նա։