ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով 5 զինվորականի գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նախագահը հիմք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ գեներալ-մայորի կոչում են ստացել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանը, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանը և Բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանը։
Մայիսի 15-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ էին իրականացվել։