Իրանը և Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր «գաղտնի գործարք» են կնքել, հայտնել է Iran International հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի:
«Երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը տեղի է ունեցել վերջին ամիսներին` Իրանից բարձրաստիճան պատվիրակությունների և տեխնիկական թիմերի այցերի ժամանակ»,- ասված է հրապարակման մեջ։
Iran International-ի տվյալներով՝ Հայաստանի կողմից մատակարարվող ռազմական արտադրանքի ցանկում ներառված են Shahed 136, Shahed 129, Shahed 197, Mohajer, 3rd Khordad, Majid, 15th Khordad և Arman համակարգերը:
Հուլիսի 24-ին Indian Defense Research-ը գրել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը․ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։