ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:
Նոյեմբերի 18-ին Դըկոտինյին հայտնել էր, որ Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։