ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է Երևանում ՊՆ աշխատակցի ավտոմեքենան հրկիզելու մասին լուրը։
«Հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,- պարզաբանել են գերատեսչությունից:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Վիլնյուսի փողոցում՝ ժամը 01:55-ի սահմաններում, հրկիզել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, 27-ամյա Մարիամ Վ.-ի Nissan Juke ավտոմեքենան։ Կայքը հայտնել էր, որ նա աշխատում է ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ։
Երևանում հրկիզել են ՊՆ աշխատակցի ավտոմեքենան․ ԶԼՄ
Դեկտեմբերի 16-ին Երևանի Վիլնյուսի փողոցում՝ ժամը 01:55-ի սահմաններում, հրկիզել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, 27-ամյա Մարիամ Վ.-ի Nissan Juke ավտոմեքենան,...