2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ։ Որոշումն ընդունեց Կառավարության հունվարի 9-ին կայացած նիստում։
Որոշման նախագծի համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
Վարժանքների նպատակն է դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը։
Կառավարությունը նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։