ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ուկրաինային ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ և նոթբուք է նվիրել, հայտնում է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սարքերը նվիրաբերվել են որպես մարդասիրական օգնություն՝ դպրոցականների առցանց կրթության համար։ Դրանք հիմնականում նախատեսված են Ուկրաինայի այն շրջանների երեխաների համար, որտեղ դպրոցների մեծ մասը գործում է առցանց:
Ավելի վաղ Կիևում կայացած «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին» Աննա Հակոբյանը խոսել էր Արցախում տիրող ճգնաժամային վիճակից։