Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
Մաթևոսյանը հայտնել է, որ մարզում կա 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
«Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք»,- գրել է մարզպետը։