Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
«Մարզպետն այս պահին կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացած է»,- ասել է Բաբայանը: