Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 1-ին որոշում է կայացրել հակահամաճարակային կանոնները խախտելու համար 24 ժամով կասեցնել ընդհանուր առմամբ 33 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։
Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ընդհանուր առմամբ, նման որոշումներ են կայացվել 4021 կազմակերպությունների նկատմամբ, անցկացվել է 40676 ստուգում։
Ոստիկանությունն իր հերթին կազմել է արտակարգ դրության ռեժիմի խախտման մասին ընդհանուր առմամբ 57031 արձանագրություն: Հայտնաբերվել է նաև տրանսպորտային միջոցներում հակահամաճարակային կանոնների խախտումների ընդհանուր 17102 դեպք: