ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Համաձայն Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության , արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Համաձայն ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: