Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42319-ի։ Օգոստոսի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 35476 է, փաստացի բուժվում է 5756-ը, գրանցվել է մահվան 836 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 251 են։