Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43270-ի։ Օգոստոսի 27-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 36988 է, փաստացի բուժվում է 5153-ը, գրանցվել է մահվան 864 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 265 են։