Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359-ի: Սեպտեմբերի 30-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44001 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 152 քաղաքացի, փաստացի բուժվում է 5102-ը, գրանցվել է մահվան 959 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 297 են։