Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր՝ ժամը 9։00-18։00-ն` բացի շաբաթ-կիրակիից:
Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-16:00-ն:
Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01: