Հաշմանդամություն ստացած մեր քաջորդիների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ սարքավորումներն արդեն Հայաստանի ճանապարհին են: Այս մասին Armenia today-ը տեղեկանում է Հայաստան համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Այս ժամանակակից սարքավորումները տրամադրվելու են Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին:
Նշենք, որ արցախյան պատերազմի հետևանքով ունենք ոչ միայն հազարավոր զոհեր, այլ նաև վիրավորներ։ Բազմաթիվ զինվորներ էլ այսօր հաշմանդամ են դարձել։