Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որոնք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար:
«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ։