ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
Կոտայքի տարածաշրջանում (Չայնիի կոչվող հատված) մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։
Սիսիանի « Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր։
Վարդենիսի տարածաշրջանում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: