• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 07:57
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-3 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք․ Լևոն Արոնյանի մայրն արձագանքել է

Հայաստան,
09 Փետրուար 2021 15:15

Գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, աշխահի գավաթակիր Լևոն Արոնյանի մայրը` Սեդա Արոնովան Facebook-ի իր էջում գրել է․  

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:

Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:
Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:

Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:

Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:

Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:

Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:

Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:

Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:
Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը: Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:
Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի՝ նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:

Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:
Համաշխարհային հանրությունն այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:
Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.
 
• Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնեցնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ:
Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն:
Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից):
Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը, և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար: Եվ վերջում, ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ:
 
Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»։
Tags: ԱրձագանքԼևոն ԱրոնյանՍեդա Արոնովա
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն...

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց...

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Արկադի Խաչատրյանի մեկնաբանությունը ՀՆԱ-ի վերաբերյալ Ահա ‭2020‬թ‭. ‬ՀՀ համախառ‭ն ‬ներքին‭ ‬արդյունքի ‭(‬Հ‭ՆԱ‬)‭ ‬տարեկան նախնակա‭ն ‬տվյալները՝ ‭ՀՆԱ իրական անկումը կազմել է...

Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է. Վահագն Ալեքսանյան

27 Փետրուար 2021 20:30

«Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նշենք,...

  • Լրահոս

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

27 Փետրուար 2021 22:37

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Արցախում ականազերծվել են 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

27 Փետրուար 2021 22:07

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. VOA

27 Փետրուար 2021 21:59

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Ասկերանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

27 Փետրուար 2021 21:36

Ժամը 15:40-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 3300 մարդ. ԻՔՄ

27 Փետրուար 2021 21:19

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել

27 Փետրուար 2021 21:01

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է. Վահագն Ալեքսանյան

27 Փետրուար 2021 20:30
Մշակույթ

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Վատիկանի Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առաջին հիշատակության առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ինչպես հայտնում...

Կարդալ
Սպորտ

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

«Լոռի» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտի» դեմ խաղի (0-1) վերաբերյալ։ Վանաձորյան ակումբի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ