Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին:
Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար:
Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդերլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: