Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: Նա նախագահին առաջարկ ներկայացրեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, բայց Արմեն Սարգսյանը դեռ այն չի ստորագրել: