Մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:
Հաշվի առնելով հարցի զգայունությունը, նիստը վարող ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց այն անցկացնել փակ ռեժիմով:
Ռուբինյանը լրագրողներին հայտնեց, որ նախագծի քվեարկությունը կանցկացվի բաց՝ նրանց ներկայությամբ: