Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն այս պահին անցնում է Ազատության հրապարակի մոտակայքով։
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, որպեսզի Փաշինյանի աջակիցները չբարձրանան Բաղրամյան պողոտա և չբախվեն ընդդիմության կողմանակիցների հետ: Նույն գործողությունն էլ Բաղրամյան պողոտայի ցուցարարների համար է իրականացվում:
«Նիկոլ՝ դավաճա՜ն»,- վանկարկում են ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի մասնակիցները։ «Նիկոլ՝ վարչապե՜տ»,- պատասխանում են վարչապետին սատարողները: