Սուրբ Հարության տոնին Արցախի Ամարասի եկեղեցում պատարագ է մատուցել Արցախի թեմի նախկին առաջնորդ, այժմ հատուկ հանձնարարություններով նվիրակ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ժողովրդին ուղղված իր պատգամում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ հաղթանակը գալու է։
«Քրիստոսը Գողգոթայով անցավ՝ չարչարանքով, տառապանքով, մահով: Մենք էլ վերջերս ձեզ հետ հերթական Գողգոթայով անցանք:
Առաջին քրիստոնյա ազգն ենք՝ կամա թե ակամա: Ես հաճախ ասել եմ՝ որպես Հայկի սերունդ, չարը մեզ չի ների, հետապնդելու է, փորձելու է, տանջելու է, չարչարելու է, բայց մենք երբեք, երբեք ու երբեք չպիտի ընկճվենք, չպիտի հուսահատվենք, մեր Հայկի առաքելությունը պիտի ունենանք, առաջին քրիստոնյայի պատիվը պիտի պահենք: Գողգոթայից հետո անմիջապես հարությունն է գալիս, կյանքն է գալիս, ազատությունն է գալիս, կյանքն է գալիս, հաղթանակն է գալիս»,- ասել է նա։
Ըստ Պարգև սրբազանի, սակայն, քիչ է միայն հավատալ ու սպասել հաղթանակին, պետք է դրա համար ամեն ինչ անել՝ ուս ուսի տված։
Մանրամասները՝ տեսանյութում․